ԴԻՏԵՔ
ԲՈԼՈՐ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

  • Վայելեք ժամանակակից հեռուստադիտման փորձ՝ առանց նոր հեռուստացույց գնելու
    Վարձակալելով մեր նոր Android TV սարքը՝ Ձեր սովորական հեռուստացույցը կդառնա Սմարթ TV`
    • Ինտերնետ հասանելիություն՝ Wi-Fi կամ լարային միացմամբ
    • YouTube և Netflix հավելվածների հասանելիություն
    • Պատկերի և ձայնի բարձր որակ՝ 4K և Dolby Vision տեխնոլոգիաներով
    • Bluetooth հեռակառավարման վահանակ՝ հարմար և ժամանակակից դիզայնով
    • «Խելացի» ձայնային կառավարում՝ Google Assistant-ի միջոցով և շատ ավելին
  • Ի՞նչպես միանալ
    Սարքը ձեռք բերելու համար պարզապես այցելեք մեր ցանկացած սպասարկման կենտրոն

Հաճախ տրվող հարցեր

Լրացուցիչ հարցերի համար Հետադարձ կապ
  • Նոր թիվի և մեդիա հարթակը շատ շուտով կհայտնվի Ձեր էկրաններին։ Կարիք չկա հոսանքից անջատել կամ միացնել սարքը, երբ փոփոխությունները կատարվեն, հեռուստացույցը միացնելիս կտեսնեք թարմացված տարբերակը։
    Երբ ինտերֆեյսը փոխվի, հաղորդագրության միջոցով կտեղեկանաք դրա մասին։
  • Բաժանորդագրությունը հասանելի է դարձնում ամբողջ ֆիլմադարանը, որտեղ ամենաքմահաճ բաժանորդն էլ կգտնի իր նախընտրություններին համապատասխան ֆիլմը կամ սերիալը։
    Ցուցադրվող բովանդակությունը բաժանորդագրության միջոցով հնարավոր է դիտել առանց գովազդի ու ընդհատման։
    Բաժանորդագրությունը գործում է 1 ամիս և ավտոմատ կերպով բաժանորդի ընտրությամբ թարմացվում է ամեն ամիս։ Բաժանորդագրությունը հասանելիություն է տալիս տվյալ տեսակի բաժանորդագրության մեջ առկա բովանդակությանը։
  • Իհարկե, բոլոր ալիքները, որոնք ներառված են Ձեր փաթեթում, հասանելի են նոր հարթակում։
    Նոր հարթակում մի շարք գործողություններ, ինչպես նաև Catch-up-ն արդեն ավելի հեշտ է։ Գրեթե բոլոր ալիքների դեպքում այսուհետ կարող եք կատարել մինչև 7 օր Catch-up։
  • Նոր հարթակում վահանակի օգտագործումը մի փոքր փոփոխվել է։ Նախկինում վահանակի մեջտեղում գտնվող սլաքներով՝ շրջանաձև կոճակով, հնարավոր էր թերթել ալիքները կամ բարձրացնել և իջեցնել ձայնը։ Նոր հարթակում տվյալ կոճակը ծառայում է նավիգացիայի համար, այն կօգնի Ձեզ թերթել ալիքները և հաղորդումների ցանկը, կատարել բաժանորդագրություն և ավելին։ Ալիքները այսուհետ կարող եք փոխել CH+/- կոճակի օգնությամբ, իսկ ձայնը կարող եք բարձրացնել համապատասխան կոճակի միջոցով։
  • Սարքն ակտիվացնելու համար հարկավոր է միացնել սարքը և HDMI լարի օգնությամբ կցել այն հեռուստացույցին։ Էկրանին կտեսնեք առաջին քայլը՝ վահանակի ակտիվացումը, ակտիվացնելուց հետո ընտրեք Android համակարգի լեզուն, այնուհետև ընտրեք WiFi ցանցը կամ միացեք ինտերնետին Ձեր տան ռոութերին միացված Ethernet լարի միջոցով։ Խորհուրդ ենք տալիս, մուտք գործել Ձեր Google օգտահաշվի միջոցով՝ Google Play ծառայություններին հասանելություն ստանալու համար։ Կատարեք գրանցումը մուտքագրելով Ձեր բջջային հեռախոսահամարը։ Կարող եք ընտրել Ձեր նախընտրելի բաժանորդագրությունը և օգտվել Uplay հարթակից վճարումը կատարելուց հետո։ Վերջ, Ձեր սարքն արդեն միացված է և ակտիվ է։ Հաճելի դիտում ենք մաղթում։
    Տեսնել վիդեոուղեցույցը
OSZAR »