
Բացահայտե՛ք ապագայի հեռուստատեսությունը
Ժամանցի նոր փորձառություն
Ucom-ից
Ucom-ից
Ինչու ընտրել Uplay` դիտեք այստեղ
Անցում կատարեք թիվի և մեդիա հարթակին, վայելեք Ձեր սիրելի ֆիլմերն ու հեռուստածրագրերը
Պատրա՞ստ եք փորձել նորը

Ժամանակակից և պարզ ինտերֆեյս
Նոր դիզայն՝ ստեղծված Ձեր հարմարավետության համար
Ինտուիտիվ մենյու, արագ որոնման հնարավորություն, անհատականացված առաջարկներ լավագույն ժամանցի համար։

Uplay՝ ամենուր Ձեզ հետ
- Դիտեք Ձեր սիրելի հաղորդումներն ու ֆիլմերը ցանկացած պահի, ցանկացած վայրից
- Շարունակեք դիտումը տարբեր սարքերով
- Ներբեռնեք ֆիլմերն օֆլայն դիտման համար

Android սարք բարձրակարգ ժամանցի համար
Սովորական հեռուստացույցը դարձրեք սմարթ՝ մեկ սարքով
- Նրբաճաշակ և կոմպակտ դիզայն
- Ակնթարթային միացում և սահուն նավիգացիա Android համակարգի շնորհիվ
- Ձայնային հեռակառավարման վահանակ
- Պատկերի և ձայնի բարձր որակ՝ 4K և Dolby Vision տեխնոլոգիաներով
- YouTube և Netflix հավելվածների հասանելիություն

Հայկական և համաշխարհային բազմազան բովանդակություն
-
200+ հեռուստաալիքԹեմատիկ փաթեթներ
-
Հարուստ տեսադարան(VoD)Լավագույն ֆիլմեր, սիրված սերիալներ,բազմաժանր հաղորդումներ յուրաքանչյուրի համար
-
Թոփ հարթակներYouTube, Netflix և այլ հավելվածների հասանելիություն
-
Բացառիկ համագործակցություն Armflix-ի հետՀասանելիություն հայկական ֆիլմերի ամենամեծ հարթակին

Միաժամանակյա դիտում
Հայաստանի ամբողջ տարածքում մուտք գործեք Uplay հարթակ և վայելեք միաժամանակյա դիտման հնարավորությունը մինչև 5 սարքավորմամբ (հեռուստացույց, սմարթֆոն, պլանշետ կամ նոթբուք)
Ժամանակակից լոււծումներ յուրաքանչյուրի համար
Հեռուստատեսության նոր ձևաչափ, որը կփոխի ժամանցի մասին Ձեր պատկերացումները
-
Հաղորդումները դիտեք Ձեզ հարմար ժամանակCatch-up մինչև 7 օր
-
1 բաժանորդագրություն 5 սարքավորումՄիևնույն օգտահաշվով մուտք գործեք Uplay հարթակ 5 տարբեր սարքավորումներով
-
Ճկուն փաթեթներԸնտրեք և վճարեք միայն Ձեր նախընտրած բովանդակության համար
-
Բովանդակության տարիքային վերահսկողությունԾնողական վերահսկողություն անվտանգ դիտման համար
Հասանելի բոլորին
Հարթակ, որտեղ բոլորը կարող են գտնել իրենցը
- Բաց է ինչպես Ucom, այնպես էլ ոչ Ucom բաժանորդների համար
- Արագ միացում և TV սարքի ակտիվացման պարզ գործընթաց
- Հասանելի է ցանկացած ինտերնետ հասանելիության առկայության դեպքում
Ուղեցույց
Այս ուղեցուց-տեսանյութը ներկայացնում է նոր Uplay թիվի և մեդիա հարթակի օգտագործման կանոնները
Հաճախ տրվող հարցեր
Լրացուցիչ հարցերի համար
Հետադարձ կապ
-
Նոր թիվի և մեդիա հարթակը շատ շուտով կհայտնվի Ձեր էկրաններին։ Կարիք չկա հոսանքից անջատել կամ միացնել սարքը, երբ փոփոխությունները կատարվեն, հեռուստացույցը միացնելիս կտեսնեք թարմացված տարբերակը։
Երբ ինտերֆեյսը փոխվի, հաղորդագրության միջոցով կտեղեկանաք դրա մասին։ -
Բաժանորդագրությունը հասանելի է դարձնում ամբողջ ֆիլմադարանը, որտեղ ամենաքմահաճ բաժանորդն էլ կգտնի իր նախընտրություններին համապատասխան ֆիլմը կամ սերիալը։
Ցուցադրվող բովանդակությունը բաժանորդագրության միջոցով հնարավոր է դիտել առանց գովազդի ու ընդհատման։
Բաժանորդագրությունը գործում է 1 ամիս և ավտոմատ կերպով բաժանորդի ընտրությամբ թարմացվում է ամեն ամիս։ Բաժանորդագրությունը հասանելիություն է տալիս տվյալ տեսակի բաժանորդագրության մեջ առկա բովանդակությանը։ -
Իհարկե, բոլոր ալիքները, որոնք ներառված են Ձեր փաթեթում, հասանելի են նոր հարթակում։
Նոր հարթակում մի շարք գործողություններ, ինչպես նաև Catch-up-ն արդեն ավելի հեշտ է։ Գրեթե բոլոր ալիքների դեպքում այսուհետ կարող եք կատարել մինչև 7 օր Catch-up։ -
Նոր հարթակում վահանակի օգտագործումը մի փոքր փոփոխվել է։ Նախկինում վահանակի մեջտեղում գտնվող սլաքներով՝ շրջանաձև կոճակով, հնարավոր էր թերթել ալիքները կամ բարձրացնել և իջեցնել ձայնը։ Նոր հարթակում տվյալ կոճակը ծառայում է նավիգացիայի համար, այն կօգնի Ձեզ թերթել ալիքները և հաղորդումների ցանկը, կատարել բաժանորդագրություն և ավելին։ Ալիքները այսուհետ կարող եք փոխել CH+/- կոճակի օգնությամբ, իսկ ձայնը կարող եք բարձրացնել համապատասխան կոճակի միջոցով։
-
Սարքն ակտիվացնելու համար հարկավոր է միացնել սարքը և HDMI լարի օգնությամբ կցել այն հեռուստացույցին։ Էկրանին կտեսնեք առաջին քայլը՝ վահանակի ակտիվացումը, ակտիվացնելուց հետո ընտրեք Android համակարգի լեզուն, այնուհետև ընտրեք WiFi ցանցը կամ միացեք ինտերնետին Ձեր տան ռոութերին միացված Ethernet լարի միջոցով։ Խորհուրդ ենք տալիս, մուտք գործել Ձեր Google օգտահաշվի միջոցով՝ Google Play ծառայություններին հասանելություն ստանալու համար։ Կատարեք գրանցումը մուտքագրելով Ձեր բջջային հեռախոսահամարը։ Կարող եք ընտրել Ձեր նախընտրելի բաժանորդագրությունը և օգտվել Uplay հարթակից վճարումը կատարելուց հետո։ Վերջ, Ձեր սարքն արդեն միացված է և ակտիվ է։ Հաճելի դիտում ենք մաղթում։
Տեսնել վիդեոուղեցույցը